x
L
u
x
e
D
r
i
v
e
ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՆՔ ՁԵԶ
ք. Երևան, ք. Աբովյան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ։
Գլխավոր էջ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
Թեստեր
Փաթեթներ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր թիմը
Կարծիքներ
Մուտք
Գրանցվել
Զանգահարեք
+374 98297898
Մուտք
Գրանցվել
Կոնտակտային տվյալներ
ք. Երևան Զաքարիա Քանաքեռցի 126/ք. Աբովյան Ինտերնացիոնալ 3
098297898 055297898
Թեստ 7
Թեստի ավարտին մնաց:
30:00
#13
Հարց 1. Դուք երթեւեկում եք երեք գոտի ունեցող երկկողմ երթեւեկությամբ ճանապարհով։ Ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել միջին գոտի։
Միայն վազանցի դեպքում։
Միայն շրջանցման դեպքում։
Միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքում։
Թվարկած բոլոր դեպքերում։
#14
Հարց 2. Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում բեռնատար ավտոմոբիլի երթեւեկությունը։
Միայն դեպի աջ։
Դեպի աջ, դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
Միայն դեպի ձախ։
#160
Հարց 3. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկադրված կանգառ է համարվում՝
Երթեւեկության ընդհատումը՝ կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ։
Երթեւեկության ընդհատումը՝ կապված ճանապարհին գոյացած խցանման հետ։
Տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղեւորի) ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված՝ վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը։
Թվարկած բոլոր դեպքերը։
#161
Հարց 4. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անբավարար տեսանելիություն է համարվում
Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը՝ օրվա մութ ժամանակ։
Ճանապարհի տեսանելիության հեռավորությունը բնակավայրերում՝ երթեւեկելի մասի արհեստական լուսավորվածության բացակայության պայմաններում։
Մառախուղի, անձրեւի, ձյունաթափի եւ (կամ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն եւ (կամ) մինչեւ 300 մետր տեսանելիության հեռավորություն։
#232
Հարց 5. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
Չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։
Շարժիչի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված նորմերը։
Երկու դեպքում էլ։
#233
Հարց 6. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
Շարժիչն աշխատում է ընդհատումներով։
Հետին հակամառախուղային լապտերիկները միացված չեն արգելակումն ազդարարող լուսային սարքերին։
Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները։
Թվարկած բոլոր դեպքերում։
#316
Հարց 7. Հետեւյալ նշաններից ո՞րն է թույլատրում երթեւեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ։
1
2
3
4
5
#317
Հարց 8. Նշաններից ո՞րն է ցույց տալիս միակողմ երթեւեկության ճանապարհի հատվածը։
1
2
3
4
5
#318
Հարց 9. Ի՞նչ է ցույց տալիս այս նշանի տակ տեղադրված ցուցանակը՝
Ճանապարհի նեղ հատվածի երկարությունը։
Նշանից մինչեւ սահմանափակման տեղն ընկած հեռավորությունը։
Մինչեւ ճանապարհի նեղ հատվածի շրջանցման տեղն ընկած հեռավորությունը։
#480
Հարց 10. Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթեւեկությունը։
Դեպի աջ՝ առաջին անցումով։
Դեպի աջ՝ երկրորդ անցումով։
Դեպի աջ՝ առաջին եւ երկրորդ անցումներով։
#621
Հարց 11. Կարմիր ավտոմոբիլի վարորդը՝
Պետք է զիջի ճանապարհը։
Ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։
#622
Հարց 12. Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթեւեկությունը։
Դեղին եւ կարմիր ավտոմոբիլներին։
Կանաչ, կարմիր եւ սպիտակ ավտոմոբիլներին։
Սպիտակ եւ կանաչ ավտոմոբիլներին։
#716
Հարց 13. Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը։
Արգելվում է։
Թույլատրվում է։
#717
Հարց 14. Սլաքներով նշված ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթեւեկությունը։
Միայն ուղիղ։
Դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
Ուղիղ, դեպի ձախ եւ հակառակ ուղղությամբ։
#850
Հարց 15. Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում՝
Թույլատրվում է քարշակող եւ քարշակվող ավտոմոբիլների թափքում։
Թույլատրվում է միայն քարշակվող ավտոմոբիլի թափքում։
Թույլատրվում է միայն քարշակող ավտոմոբիլի թափքում։
Երկու ավտոմոբիլների թափքում էլ արգելվում է։
#851
Հարց 16. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում։
Թույլատրվում է ավտոբուսում
Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլում։
Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում՝ կոշտ կցիչով քարշարկելիս։
#930
Հարց 17. Երկաթուղային գծանցի վրա տրվող ընդհանուր տագնապի ազդանշան է հանդիսանում ձայնային ազդանշանների հետեւյալ համակցությունը՝
Երկու երկար եւ երկու կարճ։
Մեկ երկար եւ երեք կարճ։
Երեք երկար եւ երեք կարճ։
Երեք երկար եւ մեկ կարճ։
#931
Հարց 18. Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան։
1
2
3
#1056
Հարց 19. Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է.
Պառկեցնել տուժածին հորիզոնական դիրքով։
Նստեցնել` հենելով վնասված կողմի վրա։
Նստեցնել` հենելով առողջ կողմի վրա։
#1057
Հարց 20. Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք է.
Լվանալ եւ զգուշորեն փորձել տեղը մտցնել արտընկած օրգանները։
Արտընկած օրգանները ծածկել մաքուր խոնավ գործվածքով եւ պոլիէթիլենային թաղանթով։
Կտրել արտընկած օրգանները եւ վերքը վիրակապել։
Ձեռք չտալ, այդ վիճակում տեղափոխել հիվանդանոց։
Պատասխանի՛ր բոլոր հարցերին
Հաստատել
Հաջորդը
✖
Հարցեր -
0
Ճիշտ պատասխան -
0
Սխալ պատասխան -
0
տեսնել թեստի արդյունքները
Գնալ վերև